«Կասաբլանկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործված դաշնամուրը Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 600 հազար դոլարով, հաղորդել է «Տրուդ»-ը։
Մինչ «Sotheby`s»- ի կողմից կազմակերպված աճուրդի սկսվելը, հազվադեպ իրի դիմաց նախատեսվում էր ձեռք բերել մինչեւ մեկ միլիոն դոլար, սակայն գնորդներ, որոնք պատրաստ էին այդպիսի գին վճարել, չգտնվեց։
Վաճառված դաշնամուրի վրա «Կասաբլանկա»-ում նկարահանված դերասան եւ երգիչ Դուլի Ուիլսոնը կատարել է «As Time Goes By»-ը՝ հերոսներ Ինգրիդ Բերգմանի եւ Համֆրի Բոգարտի սիրո պատմության հիմնական թեման։
Մայքլ Քերթիսի «Կասաբլանկա» ֆիլմը, որը էկրան է դուրս եկել 1942 թվականին, արժանացել է երեք «Օսկար»-ի եւ ընդգրկվել է կինոյի պատմության հայտնի սիրային նկարների ցուցակը։





























