Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը երկու տասնյակից ավելի անմեղ մարդու կյանք խլեց, այդ թվում նաեւ 20 մանուկների` նրանց հարազատների, բարեկամների եւ ականատեսների կյանքում թողնելով հոգու անբուժելի վերք:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ բոլոր զոհվածների հարազատներին:
Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին եւ Միացյալ Նահանգների ժողովրդին` տոկունություն եւ ոգու արիություն»։



























