Աբովյանում 57-ամյա  Ի. Մ-ին  5-10 հազար դրամ միջնորդավճարի դիմաց 7 մարմնավաճառուհիների ապահովել է հաճախորդներով եւ տարածք է տրամադրել: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ: 

Նախկինում դատված 57-ամյա  Ի. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գույքային օգուտ ստանալու նպատակով մարմնավաճառներ Ս. Ֆ-ի, Գ. Գ-ի, Հ. Մ-ի, Ա. Հ-ի, Հ. Ն-ի, Գ. Վ-ի, Ք. Ա-ի պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելու դիտավորությամբ, 2010-2012թթ. ընթացքում նրանց ապահովել է հաճախորդներով: Ավելին` իր Աբովյան քաղաքի էներգետիկայի քոլեջի հանրակացարանի թիվ 531 բնակարանը՝ պարբերաբար տրամադրել է պոռնկությամբ զբաղվելու համար, ինչի դիմաց որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ մարմնավաճառուհներից եւ հաճախորդներից ստացել հազարից 5 հազարական ՀՀ դրամ գույքային օգուտ:

Քրեական գործ է հարուցվել 262  հոդվածի 2 մասի 5-րդ կետով`  պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի  ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորում Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 14-ին: Առաջաիկայում  կնշանակվի դատական քննության օրը: