Աշխարհի 50 երկրի գիտնականների խմբերի կողմից վիճակագրական տվյալների համադրումն անսպասելի արդյունք է արձանագրել: Պարզվել է, ճարպակալման հետ կապված հիավանդությունները երևեք անգամ ավելի շատ են մահվան հանգեցնում, քան քաղցի հետ կապված հիվանդությունները:
Ճարպակալումը գնալով ավելի մասշտաբային է դառնում. բժիշկներն անհանգստանում են եւ խորհուրդ տալիս սովորել սահմանափակել սնունդը: Համաձայն վիճակագրության, երկրի բնակիչների մեծ մասը ոչ միայն սկսել է ավելի շատ սնունդ օգտագործել, այլեւ քիչ շարժվել: Եւ եթե քսան տարի առաջ մոլորակի գլխավոր խնդիրը սննդի անբավարարությունն էր ու դրա հետ կապված քաղցը, ապա ներկայումս մոլորակի բնակիչների մեծ մասը տառապում է ավելորդ քաշից:
Նշվում է, որ ճարպակալման հետ կապված հիվանդություններից տարեկան մահանում է մոտ 3 մլն մարդ, իսկ դա կրկնակի ավելի է, քան երեսուն տարի առաջ եւ երեք անգամ ավելի է, քան սովահարությունից մահացութան դեպքերը:





























