ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելաի մոտ բարեհաջող է անցել լեղապարկից քարերի հեռացման վիրահատությունը։ Այդ մասին հայտնել է Երկրի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վիրահատությունը բարեհաջող է անցել եւ պարոն Մանդելան կարգավորվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ռուսական «BBC» ծառայությունը։

Հիշեցնենք, որ 94-ամյա Նելսոն Մանդելային  հիվանդանոց են տեղափոխել դեկտեմբերի 8-ին՝ թոքային վարակի ախտանշաններով։

Բազմաթիվ ստուգումների արդյունքում նրա մոտ լեղապարկում քարեր են հայտնաբերվել, եւ բուժող բժիշկը որոշել է հեռացնել դրանք։