Մեծ հավանականությամբ Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանը` ներկայացնելով իր կարծիքը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կարեւորում է ՀԱԿ-ի առանձին մասնակցությունը նախագահական ընտրություններին եւ որպես թեկնածու տեսնում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ ՀԱԿ անդամներից մեկի հայտարարությանը, նա նշեց. «Առայժմ նման թեկնածուի անուն ընդհանրապես շրջանառության մեջ չկա ՀԱԿ-ի շրջանակններում եւ դրա մասին չէի ցանկանա խոսել: Մնացած թկենածուների վերաբերյալ կլինի առաջարկություններ, կքննարկենք»:

Մանուել Գասպարյանի խոսքով` անհրաժեշտություն կա ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբվելու: Նրա խոսքով` առաջիկա օրերին ՀԱԿ-ը կհայտնի իր դիրքորոշումը մասնակցության ձեւաչափի մասին, իսկ թե այդքան ժամանակ ձգձգելը ինչ կտա, նա նշեց, որ «ամեն ինչ պետք է ճիշտ ժամանակին արվի, այժմ ժամանակն է որ որոշումը հայտարարվի»:

Հարցին, թե կարծիք կա, որ ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ ոչ մեկին չսատարելու հայտարարությունը «վատ վիճակում» է դրել ՀԱԿ-ին, նա պատասխանեց. «Ժողովրդի шոսքով ասենք հա, ով ինչ անում է, իրեն է անում, ոչ ԲՀԿ-ի քննադատն եմ, ոչ էլ ԲՀԿ-ի արարքներում ուզում եմ ՀԱԿ-ին վնասներ եւ դիվիդենտներ տեսնեմ: ՀԱԿ-ը իր անելիքները ունի, դա առաջիկա նախագահական ընտրություներին իր ձեւաչափով մասնակցությունն է»: