Ռուսաստանում վերջին 20 տարվա ընթացքում 341 լրագրող է զոհվել. Նրանք ե՛ւ հակամարտության ե՛ւ հակաահաբեկչակն գործողությունների ժամանակ զոհվածներն են, խաղաղ ժամանակ սպանվածներն են, անհայտ կորածներն են։ Լրագրողների Միության տվյալներով՝ Ռուսաստանում լրագրողների համար ամենավտանգավոր տեղը Դաղստանն է։  1998 թվականից այստեղ զոհվել են 16 լրագրող։Ռուսաստանի Լրագրողների Միությունը նշում է, որ լրագրողների հետապնդման եւ սպանության մեղավորները ՌԴ-ում հիմնականում անպատիժ են մնում։

«Լրագրողների անվտանգություն. Ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ անել»,-  այս նշանաբանով է անցել դեկտեմբերի 15-ին  Միության նիստը մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասրակության զարգացման նախագահի ներկայությամբ։ Միության նախագահ Միխայիլ Ֆեդոտովի խոսքերով՝ անհրաժեշտ է սահմանադրական պաշտպանության տակ առնել քննադական ելույթների պատճառով հետապնդման մեջ հայտնված լրագիրներին, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

«Լրագրողներին հետապնդում են, նրանց հալածում են, նրանց սպառնում են եւ մեղավորները անպատիժ են մնում։ Անպատիժ թողնելը՝ Ռուսաստանի աղետն է, այն մեզ թույլ չի տալիս առաջ գնալ։ Լրագրողներին հալածողների եւ սպանողների անպատիժ մնալը կրկնակի սարսափելի է. Լրագրողները հասարակության աչքերն ու ականջներն են, եւ նրանք, ովքեր ցանկանում են ստիպել նրանց լռել, ուզում են հասարակությանը զրկել տեսնելու եւ լսելու հնարավորությունից»,- ասել են ԼՄ-ում։

Լրագրողների Միջազգայի Ֆեդերացիայի նախագահ Ջիմ Բումելան հաղորդել է, որ աշխարհում միջին հաշվարկով շաբաթական 2 լրագրող է զոհվում։ Վերջին 10 տարվա ընթացքում զոհվել են ավելի քան հազար լրագրողներ։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով՝  10 մարդասպաններից 9-ը մնում են անպատիժ։