Մոսկովյան դատարան քրեական գործ է ուղարկվել Հայաստանի քաղաքացի, 26-ամյա Երվանդ Մնացականյանի նկատմամբ, ով մեղադրվում է բռնաբարությունների մեջ, որոնք ուղեկցվել են ավազակային գործողություններով:
Հետաքննության տվյալներով, 2011-2012թթ. ընթացքում Մնացականյանն առնվազն ութ հարձակում է գործել կանանց վրա Մոսկվայի «Վեշնյակի» շրջանում: Քրեական գործով տուժող է ճանաչվել ինը կին, որոնցից երկուսն անչափահաս են:
ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից հայտնել են, որ հանցագործությունները կատարվել են նույն սխեմայով: Չարագործը վաղ առավոտյան մոտեցել է երիտասարդ աղջիկներին եւ, սպառնալով դանակով, նրանց տարել է շքամուտք, որտեղ բռնաբարել է նրանց եւ տարել բոլոր արժեքավոր իրերը: Օգտվելով սարսափահար կանանց վիճակից, նա նրանց տարել է մոտակա բանկոմատի մոտ` ստիպելով հանել ողջ գումարն ու տալ իրեն:
Բոլոր տուժածները ճանաչել են հանցագործին: Մնացականյանին ձերբակալել են շուկաներից մեկում, որտեղ նա աշխատել է որպես բեռնակիր:
Մեղադրանք է առաջադրվել ՔՕ երեք հոդվածներով` բռնաբարություն, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ ավազակություն: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:



























