ԱՄՆ ընդլայնված պաշտպանողական գիտահետազոտական ծրագրերի գործակալությունը (DARPA) աշխատում է հատուկ փրփուրի ստեղծման վրա, որը կօգնի կանգնեցնել ներքին արյունահոսությունը։ Այդպիսի վնասվածքներն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ արյունահոսությունն առանց վիրաբուժության հնարավոր չէ կանգնեցնել։
Միջոցը պատրաստված է պոլիուրեթանի հիման վրա։ Արտադրանքը բաղկացած է երկու յուղային բաղադրիչներից, որոնց խառնվելու դեպքում ծավալներով ընդլայնվում են 30 անգամ, մոնտաժված փրփուրի նման։ Ներարկումից հետո, ավելի շատ շիլայի նմանվող ստցված նյութը լրացնում է որովայնային խոռոչը եւ նրբորեն պատում է ներքին օրգանները։ Այս ձեւով հաջողվում է ամենաքիչը մեկ ժամով կասեցնել արյան կորուստը, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։
Ստեղծողները նշում են, որ բժիշկներին դժվար չի լինի որովայնային խոռոչներից հեռացնել փրփուրը։ Նրանք չեն կպչում հյուսվածքներին եւ վիրաբույժները կարող են ամբողջությամբ 1 րոպեի ընթացքում հեռացնել այն։
Խոզերի վրա մինչկլինիկական փորձերը ցույց են տվել այդ միջոցի բարձր արդյունավետությունը։ Փրփուրի օգտագործումից հետո 3 ժամվա ընթացքում կենդանիները մահացու վտանգավոր վնասներից կենդանացել են, լյարդը մեծացել է 8-ից 72%-ով։ Այդ ընթացքում արյան կորուստը կրճատվել է 6 անգամ։











