93 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի ալպինիստ Մորիս Էրցոգը: Նա առաջին մարդն էր աշխարհում, ով հաղթահարել էր 8 հազ. մետր բարձրությունը:
1950թ. ամռամնը Էրցոգը բարձրացել էր Հիմալայների ամենաբարձր`Անապուրնա I գագաթը` ընկերոջ` Լուի Լաշենալի հետ: Այդ իրադարձությունը միջազգային սենսացիա էր առաջացրել:
8091մ բարձրությամբ Անապուրնա I-ը համարվում է աշխարհում ամենավտանգավոր ութ հազ. մ բարձրությամբ լեռը: Այդ բարձունքը հաղթահարել ցանկացող գրեթե յուրաքանչյուր երկրորդ լեռնագնացը զոհվել է, նշում է BBC-ին:
Ֆրանսիացի լեռնագնացի ձեռքբերումը չգերազանցված մնաց երեք տարի, մինչեւ որ Տենցինգ Նորգեյ եւ Էդմունդ Հիլարին չնվաճեցին աշխարհի ամենաբարձր գագաթը` Էվերեստը:



























