«Sotneby`s»-ը աճուրդի է հանել անգլիացի կին գրող Շառլոտե Բրոնտեի նամակների բացառիկ հավաքածուն: Նամակները գրվել են 1832-1854 թթ-ին: Դրանք գնել է Բրոնտե հիմնադրամը` 185 հազ. ֆունտով:
Նամակները կվերադարձվեն «Ջեյն Էյր»-ի հեղինակի հայրենիք եւ կցուցադրվեն Բրոնտեների թանգարանում, որը գտնվում է Արեւմտյան Յորքշիրի Հաուորտ գյուղում:
Վեց նամակներից հինգը հասցեգրված են եղել Էլեն Նասին` Բրոնտեի ընկերուհուն, ում հետ նա ծանոթացել է Ռոու Հենդի դպրոցում ուսանելու ժամանակ:





























