Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 19.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա եւ Սեւան-Ճամբարակ ճանապարհահատվածները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: