Բելիզցի հնագետ Ջեյմի Էյվին վստահ է, որ «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակյա գանգի թագավորությունը» ֆիլմում իրական բյուրեղապակյա գտածո է նկարահանվել է, հենց այդ գտածով, որը գողացել էին մոտ մեկ դար առաջ: Այժմ պրոֆեսորը դատի է տալիս «Դիսնեյ» ընկերությանը՝ պնդելով, որ ֆիլմը ստեղծողներն օգտագործել են իրական բյուրեղապակյա գանգը եւ դրա շնորհին միլիոնավոր դոլլարներ են վաստակել:

Պրոֆեսոր Ջեյմի Էյվին Բելիզի հնագիտության ինստիտուտի տնօրենն է: Նրան համարում են ոչ միայն հայտնի պրոֆեսոր, այլեւ՝ իսկական խաբեբա: Նա վստահ է, որ Բելիզի ժողովուրդը պետք է որոշակի տոկոս ստանա այն գումարից, որը վաստակել են ֆիլմը ստեղծողները, քանի որ հենց Բելիզի ժողովրդի նախնիներն են ստեղծել այդ յուրահատուկ գտածոն, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Դեկտեմբերի 5-ին Ջեյմի Էյվին Չիկագոյում հայց է ներկայացրել դատարան, որում ասվում է, որ ինքը հանդես է գալիս Բելիզի ժողովրդի անունից, հաղորդում է «The Hollywood Reporter»-ը:

Պատասխանող կողմը «The Walt Disney Company» եւ Ջորջ Լուքասի «Lucasfilm» ընկերություններն են:

Քանի որ «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակյա գանգի թագավորությունը» ֆիլմը համաշխարհային վարձույթում 800 մլն դոլար է վաստակել, դրա որոշակի տոկոսը պետք է ստանա Բելիզի ժողովուրդը: Հայտարարությունում նաեւ ասվում է, որ բյուրեղապակյա գանգը 88 տարի առաջ Բելիզից գողացել է Միթչել-Հեջեսների ընտանիքը: Պրոֆեսորը պահանջում է նաեւ գանգը վերադարձնել Բելիզին: