Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչներ Սերգեյ Ուդալցովին, Ալեքսանդր Նավալնիին, Իլյա Յաշինին եւ Քսենյա Սոբչակին ազատ են արձակել ՆԳ բաժանմունքից, որտեղ նրանց տարել էին Մոսկվայում բողոքի ակցիայից հետո:
Յաշինը Twitter-ում գրել է, որ արձանագրություններ չեն կազմվել, իսկ Սոբչակին հրաժեշտին անգամ թավշե սրտիկ են նվիրել` «Love» գրառումով, հաղորդում է BFM.RU-ն:
Նրանց չորսին ձերբակալվել էին Լուբյանսկայա հրապարակում` որպես «մարդկանց չարտոնված միջոցառման դուրս բերելու կազմակերպիչներ»:




























