Բրիտանացի Սթիվեն Իսթվուդը ամանորյա նվերների հետ կապված վիճաբանության ժամանակ կենդանի-կենդանի այրել է սեփական կնոջը՝ Էյնջելին: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Սթիվենն ու Էյնջելը պատրաստվում էին հյուր գնալ Սթիվենի քրոջը, որպեսզի այնտեղ նշեն Ծննդյան տոները: Դրանից առաջ Էյնջելը ամուսնուն պայուսակ էր նվիրել, որը նա որոշել էր օգտագործել այն ճանապարհորդության ժամանակ: Այս գաղափարը դուր չէր եկել կնոջը, քանի որ ամուսինը նվերն ուզում էր օգտագործել Ծննդյան տոներից առաջ:

Էյնջելը պարզապես սկսել է դուրս նետել բոլոր իրերն այդ պայուսակից: Ամուսինների միջեւ վիճաբանություն է ծագել, որի հետեւանքով Սթիվենը վազել է ավտոտնակ, վերցրել սպիրտի շիշը, լցրել կնոջ վրա եւ այրել:

Էյնջելը կրծքին, ուսերին եւ դեմքին ծանր այրվածքներ է ստացել, որի հետեւանքով մահացել է: Դատարանը Սթիվենին մեղավոր է ճանաչել սպանության մեջ եւ դատապարտել 8 տարվա ազատազրկման, հաղորդում է TCH-ն: