Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են թագավորական ընտանիքի նոր սկանդալի մասին: Նշվում է, որ արքայազն Չարլզը խուսափում է հարկերը վճարելուց:
Բրիտանական «The Guardian»-ի հաղորդմամբ, արքայազն Չարլզը հայտնվել է բրիտանական հարկային գերատեսչության ուշադրության կենտրոնում, եւ հարկային աշխատակիցները վստահ են, որ արքայազնը չի վճարում իր հողատարածքներից մեկի համար հարկերը:
Ըստ պարբերականի` խոսքը Քորնուել դքսության մասին է, որն արքայազն Չարլզին տարեկան 20 մլն ֆունտի եկամուտ է բերում: Առաջիկայում հարկային գերատեսչությունը կզբաղվի արքայազնի ֆինանսներով եւ հարկերով:





























