Ամերիկացի բժիշկները կարողացել են 7-ամյա Էմիլի Ուայթհեդին բուժել ծանր օնկոլոգիական հիվանդությունից (աղջկա մոտ սուր լիմֆոբլաստային լեյկոզ էր)՝ նրա օրգանիզմը վարակելով ՄԻԱՎ-ով:

Հիվանդն աշխարհում առաջին երեխան է, ում ենթարկել են, այսպես կոչված, CTL019 թերապիայի, որի շրջանակներում բժիշկները ՄԻԱՎ-ի ոչ ակտիվ ձեւն են օգտագործել, որպեսզի քաղցկեղի դեմ պայքարող գեները հասցնեն նրա իմունային համակարգին, հաղորդում է Vesti-ն:

Գիտնականներն օգտագործել են ՁԻԱՀ-ի վարակի վնասազերծված տեսակը: Վիրուսը կարողացել է գենետիկ մակարդակում վերածրագրավորել երեխայի իմունիտետը՝ ստիպելով նրան սպանել քաղցկեղը:

CTL019 թերապիայի են ենթարկվել եւս 12 հիվանդներ, որոնցից 9-ի դեպքում բուժումը դրական արդյունք է տվել: Նրանց մոտ քաղցկեղն իսպառ վերացել է: