Ավստրալիայի Էդիաքարյան բլուրներում 20-րդ դարի կեսերին հայտնաբերված հնագույն բազմաբջիջ օրգանիզմները կարող են լինել տարրական ծովային անողնաշարավորներ, այլ՝ ցամաքային քարաքոսներ: Այս մասին իր հոդվածում նշել է ամերիկացի հնեաբան Գրեգորի Ռեթալաքը, որը հրապարակվել է Nature ամսագրում:
Ռեթալաքի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ էդիաքարյան օրգանիզմների մնացորդների շուրջը գտնվող տեսակները իրենց կառուցվածքով եւ հանքային կազմով նման չեն եղել ծովի հատակում ձեւավորված օրգանիզմներին: Գիտնականը որոշել է ստուգել իր կասկածները՝ ուսումնասիրելով Էդիաքարյան բլուրների տեսակների քիմիական կազմը եւ դրանց միկրոկառուցվածքը, հաղորդում է Gazeta. Ru-ն:
Դրանց քիմիական կազմը, ինչպես նաեւ հանքային հիմքի ձեւն ու չափսերը խոսում են այն մասին, որ Ավստրալիայի այդ հատվածը գտնվել է ոչ թե արեւադարձային գոտու մեջ, այլ չափավոր ենթաարկտիկական կլիմա է ունեցել:





























