Intel-ը ներկայացրել է ժամանակակից պրոցեսորների նոր շարքը` Intel Atom S1200-ը: Ընկերությունում պնդում են,  որ դրանք «աշխարհում առաջին  սերվերային  մակարդակի 6-վատտանոց պրոցեսորներն են»:  Վերլուծաբանների  կարծիքով` նորույթով Intel-ը ամիսներով, անգամ տարիներով, հեռացավ  բրիտանական «ARM Holdings» ընկերությունից, որը դեռ փորձարկում է ARM պրոցեսորներով սերվերները:

Intel-ի նոր միաբյուրեղ համակարգերը (Centerton կոդային անվանումով) ունեն ֆիզիկական երկու  միջուկ: Ներկայացված երեք պրոցեսորներից միայն մեկն ունի TDP ` 6Վտ-ին հավասար. դա  Intel Atom S1240-ն է: 

Intel-ն արդեն աշխատում է Atom պրոցեսորների հաջորդ սերնդի վրա: Նոր մշակումները կներկայացվեն 2013 թ-ին եւ դրանում կօգտագործվեն 3-D Tri-gate տրանզիստորներ:

Intel-ի հաշվարկներով`  ապագայում բոլոր սերվերային համակարգերի  մինչեւ 10%-ը կկազմվի տնտեսող միկրոսերվերային պլատֆորմերով, փոխանցում է  Рussianelectronics.ru-ն: