Փարիզի ոստիկանությունը վնասազերծել է վրացի գողերի բանդան, որը 20-ից ավելի  գողություններ է կատարել: Այդ գործով նաեւ հայ է ձերբակալվել, ով նրանցից գողացված իրեր էր գնում:

Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Le Figaro»-ն՝ վկայակոչելով France-Presse-ը, Փարիզում եւ նրա արվարձաններում ձերբակալվել են Վրաստանի 9 քաղաքացիներ, եւս 4-ը գողության համար արդեն մի քանի ամիս գտնվում են կալանքի տակ: Քննության ընթացքում նրանց 22 գողությունների մեղադրանք է առաջադրվել: Կալանավորվել է նաեւ բանդային գողացված ապրանքներ գնող հայը, ում մոտ հայտնաբերվել է «գանձարանը»:

Հետաքննության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են գողացված ապրանքները՝ համակարգիչներ, ոսկեղեն եւ այլ իրեր: