Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 19.13-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Արեւիկ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների, վթարի է ենթարկվել Իրան մեկնող ավտոբուսը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսում եղել է 25 ուեւոր. կա 1 զոհ, իսկ բոլոր տուժածները դուրս են բերվել եւ տեղափոխվել Մեղրի ու Ագարակ քաղաքների բժշկական կենտրոններ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: