Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը հրապարային քննադատել է Լոս Անջելեսի շրջանային մետրոպոլիտենի տրանսպորտի վարչությունից իրեն հեռացնելու փորձերը: Նա դա ապօրինություն է համարել, ինչը սպառնում է խորհուրդը քաոսի վերածել, գրում է  «Glendale News-Press»-ը:

Նաջարյանն իր մեկնաբանություններն արել է  տրանսպորտային վարչության առաջին նիստի ժամանակ: Այս ամիս նա բավականաչափ ձայներ չէր ստացել համապատասխան կոմիտեից, որը նշանակումներ է կատարում խորհրդում: Նաջարյանի համոզմամբ,  դա «կազմակերվել է» այն պաշտոնյաների կողմից, ովքեր դժգոհ են նրա  բացասական դիրքորոշումից` Փասադենայի ավտոստրադաներից մեկն ընդլայնելու վերաբերյալ:Նիստի ընթացքում Նաջարյանը կտրուկ քննդատությամ  է ենթարկել տրանսպորտային վարչության անդամ եւ Դուարտեի  քաղաքապետ Ջոն Ֆասանին եւ Ալգամբրայի քաղաքապետ Բարբարա Մեսինին այն  բանի համար, որ  փորձել են ճնշում գործադրել  կոմիտեի մյուս անդամների վրա, որպեսզի նրանք դեմ քվեարկեն Նաջարյանին, թեեւ հյուսիսային քաղաքների` Բրբենքի եւ Գլենդելի ներկայացուցիչները նրան հերթական անգամ առաջադրել էին: