Նիդերլանդներում հետոզոտողները կարողացել են վարժեցնել շներին այնպես, որ կենդանին հոտով ի հայտ բերի ներհիվանդանոցային վարակները, հաղորդում է «Medical Xpress» պարբերականը:
Գիտնականները ենթադրել են, որ քանի որ արդեն ապացուցված է, որ շները կարողանում են ճանաչել քաղցկեղի տարբեր տեսակները, ապա նրանք կկարողանան նաեւ հոտոտելով պարզել ներհիվանդանոցային վարակների առկայությունը: Փորձագետները վարժեցրել են երկու տարեկան Կլիֆ անունով շանը, որ կարողանա ճանաչել Clostridium difficile բակտերիաներից արձակվող յուրահատուկ հոտերը:
Այսպես, Clostridium difficile-ը, որպես կանոն, տարածվում է հիվանդների շրջանում, որոնք բուժվել են հակաբորբոքայիններով: Բանն այն է, որ ստամոքսում, որի միկրոֆլորան ոչնչացրել են հակաբորբոքայինները, C. difficile-ն ունակ է փորլուծություն առաջացնող տոքսիններ արտադրել:
Երկու ամիս շարունակ Կլիֆ շանը սովորեցրել են տարբերել անհրաժեշտ հոտը, որը բնորոշ է C. difficile-ով հիվանդներին: Երբ շունը հայտնաբերել է այդ վարակը, նա կապ պառկել է հատակին, կամ՝ նստել: Շունը քննությունը գերազանց է հանձնել:
Կլիֆին անցկացրել են հիվանդանոցի 300 հիվանդ ունեցող սենյակներով եւ նա ճշգրտորեն գտել է C. difficile-ով վարակված 25 հիվանդներին:





























