ԱՄՆ Կլաիֆոռնիա նահանգում զենքի գործադրմամբ հերթական միջադեպն է գրանցվել: 42-ամյա Մարկոս Գուրոլան անկանոն կրակ է բացել առեւտրային կենտրոնում: Նա մոտ 50 կրակոց է արձակել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ներկայումս պարզվում են հանցագործի դրդապատճառները, հաղորդում է AP-ն: Միջադեպը տեղի է ունեցել «Fashion Island mall» առեւտրի կենտրոնի մեքենաների կայանատեղիում: Չարագործը հանել է ատրճանակն ու կրակել բոլոր ուղղություններով: Առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները փակել են դռները եւ գրեթե կես ժամ այցելուներին թույլ չեն տվել դուրս գալ` անվտանգության նկատառումներից ելնելով: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Քոնեքթիկուտ նահանգում 20-ամյա Ադամ Լանզան մտել էր տարրական դպրոց եւ սպանել 26 մարդու: