Ճապոնիայում դեկտեմբերի 16 –ին  խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ են անցկացվում, որը նշանակում է երկրի վարչապետին եւ ընդունում է պետական բյուջեն:

Ընտրություններին 12 կուսակցություն է մասնակցում, ինչը Ճապոնիայի համար ռեկորդային թիվ է: Հաղթանակի հնարավորւթյուն ունի ներկայումս ընդդիմադիր Լեբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Նրա առաջնորդ Սինդզո Աբեն կարող է  կրկին վարչապետ դառնալ:ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ստորին պալատի 480 տեղի համար պայքարում է մոտ 1,5 հազ. մարդ: Ըստ հարցումների` ակնկալվում է, որ ԼԴԿ-ն առնվազն 300 տեղ կստանա խորհրդարանում, ինչը նրան թույլ կտա ունենալ ամուր մեծամասնություն: