Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուքի ժամանակ զոհվել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի համալսարանի դասախոս Վլադիմիր Ագաֆոնովը:

Ինչպես տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստին, երկու երիտասարդների միջեւ վիճաբանություն է  ծագել աղջկա պատճառով: Արդյուքնում Ագաֆոնովը մահացու վնասված է ստացել:Վիճաբանության մյուս մասնակիցը 23-ամյա Մաքսիմ Կովանովն է եղել, տեղեկացնում է  Life Newsը: Երիտասարդները ներսում ծագած վեճը շարունակելու համար դուրս են եկել բակ, 23-ամյա երիտասրդը հրել է իր հակառակորդին, որն էլ ընկել է  եւ գլուխը խփել ձողին` ստանալով մահացու վնասվածք: Նա տեղում մահացել է, իսկ մյուս երիտասարդը ձերբալալվել է:Հարուցվել է քրեական գործ, կատարվում է  հետաքննություն: