Եգիպտական «Մահմեդական եղբայրները» կուսակցությունը հայտարարել է հանրաքվեի առաջին փուլում Եգիպտոսի նոր սահմանադրության ընդունման մասին: Կազմակերպության տվյալներով` ընտրողների 56,5%-ը պաշտպանել է նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմից առաջարկված փաստաթուղթը, տեղեկացնում է  Reuters-ը:

Միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:Արդյունքները պաշտոնապես կհրապարկվեն  դեկտեմբերի 22-ին կայանալիք  երկրորդ փուից հետո: Միաժամաակ, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի,  խախտումնեի մասին հարյուրավոր դիմումներ են ստացվել: Ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատի» ներկայացուցիչները հայտարարել են, որ «բազմաթիվ խախտումները վկայում են այն մասին, որ «Մահմեդական եղբայրները» փորձում են ամեն կերպ անցկացնել իրենց սահմանադրությունը»:Նոր Սահմանդրությունը նախատեսում է  երկրի ղեկավարի լիազորությունների նկատելի ընդլայնում: