Ֆիլիպիններում այս տարվա ամենաուժեղ «Պաբլո» թայֆունի հետեւանքով զոհերի թիվն անցել է 1000-ը, 844 մարդ համարվում է անհայտ կորած, տեղեկացնում է AFP –ն` վկայակոչելով ֆիլիպինյան իշխանություններին:
Քաղաքացիական պաշտպանության կառույցի տվյալներով` թայֆունից ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 5,5 մլն մարդ, շուրջ 60 հազ. տուն ամբողջությամբ ավերվել է: 850 հազ. բնակիչ անօթեւան է մնացել, 50 նահանգներում եւ քաղաքներում հայտարարվել է աղետի ռեժիմ, մի շարք շրջաններում դեռեւս չի վերականգնվել էլեկտրամատակարարումը:


























