ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է սենատոր Ջոն Քերիին նշանակել պետքարտուղարի պաշտոնում, տեղեկացնում է «Chicago Sun-Times» պարբերականը:
Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրը չէր բացառել, որ Քերին կարող է նշանակվել պետքարտուղարի պաշտոնում:Քերիի մասին, որպես պետքարտուղարի հավանական թեկնածուի, սկսեց խոսվել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարեց, թե չի պատրաստվում պայքարել պետքարտուղարի պաշտոնի համար: Օբաման ափսոսանք էր հայտնել, որ Ռայսի թեկնածությունը բուռն բողոք էր առաջացրել հանրապետական սենատորների շրջանում:Նշենք, որ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ եւ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանչման բանաձեւին:





























