Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ ազգային երկրաբանական ծառայության տվյալներով`էպիկենտրոնը գտնվել է Տարոն քաղաքից 29 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը գտնվում է  55,8 կմ խորության վրա:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք եւս չի հայտարարվել, տեղեկացնում է  «Ռոսբալտը»: