Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը գլխի վնասվածք է ստացել: Նա սայթաքել եւ վայր  է ընկել հոսպիտալի լոգարանում, որտեղ ներկայումս գտվում է, հաղորդում է «Սինհուան»` վկայակոչելով եգիպտական աղբյուրներին: 

Բժշկական հետազոտությունը հաստատել է, որ Մուբարաքը նաեւ կրծքավանդակի շրջանում մի քանի կապտուկներ է ստացել, սակայն ոչ մի կոտրվածք չունի:

Նշենք, որ Մուբարաքը ցմահ ազատազրկման է  դատապարտվել: Նա մեղավոր էր ճանաչվել  Եգիպտոսում զանգվածային հուզումների ժամանակ  ցուցարարների վրա կրակելու հրաման տալու համար: