ԱՄՆ Քոնեքթիկուտ նահանգի դպրոցներից մեկում սպանդի հեղինակ 20-ամյա Ադամ Լանզայի հայրը` Փիթեր Լանզան կիրակի հայտարարություն է արել լրատվամիջոցների համար` ցավակցություն հայտնելով իր որդու ձեռքով սպանվածների հարզատներին եւ մերձավորներին, հաղորդում է Fox հեռուստաընկերությունը:

Անցած ուրաբթ Ադամը սպանել էր մորը, հետո եւս 26 մարդու, որոնցից 20-ը երեխաներ էին: Հետո նա ինքնասպան էր եղել:

«Մեր ընտանիքը սգում է բոլորի հետ, ում առնչվել է այս ողբերգությունը: Չկան խոսքեր նկարագրելու, թե ինչպես ենք մենք տառապում: Մենք եւս հարցնում ենք` ինչո՞ւ»,-ասվում է Փիթեր Լանզայի հայտարարության մեջ: Ադամի հայրը ամուսնալուծվել էր 2008 թ-ին եւ հեռացել ընտանիքից: ABC-ի տվյալներով, նա զբաղեցնում է General Electric-ի փոխտնօրենի պաշտոնը: