Սեռական փոքրամասնությունների պաշտպանության շարժման հազարավոր ակտիվիստներ Ֆրանսիայի խոշոր քաղաքների փողոցներ են դուրս եկել: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել օրինագծին, որը հնարավորություն է տալիս նույնասեռ զույգերին գրանցել ամուսնություններն ու երեխա որդեգրել:

Կազմակերպիչների տվյալներով` Մարսելում ակցիային մասնակցել է մոտ 7 հազ. մարդ, Լիոնում` 8 հազար:

Շարժման գագաթնակետը կլինի այսօր Փարիզում կազմակերպված երթը, որը կանցկացվեի «Ցույց բոլորի համար» կարգախոսով:

Միաժամանակ նախօրեին Փարիզում մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, տեղական վարչակազմերի ներկայացուցիչներ ակցիա էին կազմակերպել` միավորվելով «Քաղաքապետերը հանուն մանկության» շարժման ներքո: Նրանք դիմել էին երկրի նախագահին` պահանջալով պաշտոնապես ետ կանչել այդ օրինագիծը:

Նշենք, որ օրինագծի ընդունումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է: