Պակիստանի Փեշավար քաղաքի օդանավակայանի վրա հարձակման արդյունքում զոհվել են 4 քաղաքացիական անձինք, 1 ոստիկան եւ բոլոր 10 գրոհայինները: Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, տեղեկացնում է BBC-ին:
Օդանավակայանը հարձակման էր ենթարկվել մահապարտ- ահաբեկիչների եւ գրոհայինների խմբի կողմից: Տուժածների թվում կան նաեւ կանայք եւ երեխաներ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, ասել է պակիստանյան թալիբների ներկայացուցիչ Էսանլա Էշանը:


























