«Էքզիթ փոլի» արդյունքներով, Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse –ը, նախնական տվյալներով, լիբերալ-դեմոկրատները կստանան խորհրդարանական 480 տեղից 275- 300-ը:
Լիբերալների դաշնակիցներ «Կոեմեյտո» կուսակցությունը 27 - 35 տեղ է ստացել: Այսպիսով, եթե կուսակցությունները կարողանան կոալիցիա կազմել, նրանք կունենան խորհրդարանի տեղերի երկու երրորդը, ինչը նրանց թույլ կտա անհրաժեշտության դեպքում հաղթահարել վերին պալատի դիմակայությունը:




























