Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքի մոտակայքում դեկտեմբերի 16-ին մեքենա է պայթեցվել, որում կարող է գտնվել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Պլոխոտնյուկը: Մեքենայում հայտնաբերվել է անձը չհաստատված տղամարդու այրված մարմինն ու նախկին պատգամավորի անունով փաստաթղթեր, տեղեկացնում է rbc-ն:
Իրավապահները նշել են, որ մեքենայում մի քանի անձանց անունով փաստաթղթեր են գտնվել, ուստի առայժմ հնարավոր չէ զոհվածին նույնականացնել Պլոխոտնյուկի հետ: Ինքը` նախկին պատգամավորն անհասանելի է մնում մեկնաբանությունների համար:
Փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:


























