Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի  Ռաֆսանջանիի որդուն` Մեհդի Հաշեմիին, ազատել են բանտից:
Մեհդի Հաշեմիին բաց են թողել գործի քննությունն ավարտվելով պայմանավորված: Գրավի չափը  չի նշվում, հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով Իրանի դատախազությանը: 

Իրանի իշխանությունները Հաշեմիին մեղադրում են 2009թ. նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել էր Մահմուդ Ահմադինեջադը,  երկրում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի կազմակերպմանը մասնակցելու մեջ, հայտնում է lenta.ru-ն:

Նախագահի ընտրություններից հետո Մեհդի Հաշեմին լքել էր Իրանը եւ երեք տարի ապրել Մեծ Բրիտանիայում: 2010թ. Իրանի իշխանությունները նրա նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել, իսկ 2012թ.  սեպտեմբերին նա Թեհրան ժամանելուն պես ձերբակալվել էր:

Հաշեմիի հայրենիք վերադառնալու ժամանակ նրա քույր Ֆաեզե Հաշեմին վեց ամսով իր պատիժն էր կրում բանտում, որին նա դատապարտվել էր 2012թ.  հունվարին «հակակառավարական քարոզչության համար»:

Ալի Աքբար Հաշեմի  Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1997թթ.: 2005թ. նա պարտվել էր ընտրություններում, իսկ չորս տարի անց չէր առաջադրել թեկնածությունը: Մինչ օրս Ռաֆսանջանին Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է եւ սերտ կապեր ունի այաթոլլահ Ռուհոլահ Խոմեյնիի հետ: