ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաեւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:




























