Ֆիլիպինների կենտրանական հատվածում զինվորականները ձախ արմատական «Նոր ժողովրդական բանակի» գրոհայինների են ձերբակալել: Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ փոխհրաձգության արդյունքում երկու զինծառայող զոհվել, չորսը վիրավորվել են:
Philippine Daily Inquirer թերթը գրում է, որ ձերբակալությունները կատարվել են Իսաբելա քաղաքի մերձակայքում գտնվող Սան Ագուստինա գյուղի մոտակայքում զորքերի եւ ապստամբների բախման վայրում` անմարդաբնակ թաղամասում: 40 գրոհայինների դեմ զինծառայողների բախումներում գրավել էին ապստամբների ճամբարը եւ զինամթերքը:
«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ ավելի քան չորս տասնամյակ Ֆիլիպիններում կառավարական զորքերի եւ մաոիստների միջեւ ընթացող պայքարն արդեն հանգեցրել է 40 հազար մարդու մահվան: Ըստ ռազմական հետախուզության տվյալների` «պարտիզանական ճակատները» , որոնք ավելի քան չորս հազար միավոր զենք ունեն, շարունակում են գործել տասնյակ նահանգներում: 2011թ. սկզբին կառավարությունը վերսկսել էր պաշտոնական խաղաղ բանակցությունները Ֆիլիպինների Ազգային ժողովրդավարական ճակատի ղեկավարության` Ֆիլիպինների մաոիստական կոմունիստական կուսակցության քաղաքական ընդհատակյա կազմակերպության եւ նրա զինված թեւի` «Նոր ժողովրդական բանակի» հետ: Սակայն բանակցություններում դեռեւս առաջընթաց չի նկատվում:



























