Աֆղանստանում ականի պայթյունի հետեւանքով զոհվել է 10 աղջիկ, եւս երկուսը ծանր վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել Նանգարհար նահանգի Դավլաթզայ գյուղի մոտ:
Ըստ BBC-ի, բոլոր զոհվածներն ու վիրավորները 9-11 տարեկան աղջիկներ են: Նրանք խոտաբույսեր են հավաքելիս եղել, երբ նրանցից մեկը պատահաբար փոքրիկ կացինով հարվածել է չպայթած ականին:
10 աղջիկ տեղում զոհվել է, եւս երկուսին ծայրահեղ ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, լրագրողներին հայտնել են տեղի պաշտոնյաները, հաղորդում է NEWSru.com-ը:
Նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել այս տարվա հուլիսին, Գոր նահանգում: Այն ժամանակ զոհվել էր 7-14 տարեկան 7 երեխա: Ականը պայթել էր, երբ երեխաները սկսել էին քարեր նետել այդ ուղղությամբ:


























