Երեւանի եւ մարզերի դպրոցների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում՝ «Յունիբանկը» ֆինանսավորում է տրամադրել եւս մեկ դպրոցի: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բանկի օժանդակությամբ վերանորոգվել է Երեւանի Նանսենի անվան N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը:
Դպրոցների ֆինանսական աջակցության ծրագիրը «Յունիբանկը» սկսել է իրականացնել ս.թ. նոյեմբերից` սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում «Յունիբանկը» համապատասխան ֆինանսավորում է տրամադրում դպրոցների բարեկարգման եւ կահավորման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաեւ ուսուցման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Հաջորդը Երեւանի N157 դպրոցն է, որին բանկը կնվիրի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան:


























