Դեկտեմբերի 17-ին, ժամը 06.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՏՕ 283 եւ «Ֆորդ» մակնիշի MAI-479 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` Օ. Տելիզիոնին ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ, ում դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Ծաղկահովիտի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են լավ: