Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում են «Շահութահարկի մասին» , «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի և մի շարք այլ օրինագծերի քննարկում-քվեարկություններ:




























