Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի գիտնականների խումբը ստեղծել է այնպիսի մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ոչ միայն  հայտնաբերել վաղ շրջանում արյան մեջ առկա քաղցկեղի բջիջները, այլ նաեւ պահպանել դրանք՝ հետագա ախտորոշումների համար։

Ինչպես ասվում է ճապոնական ֆիզիկո-քիմիական հետազոտությունների ինստիտուտի (RIKEN Advanced Science Institute) մամուլի հաղորդագրության մեջ, նոր նանոսարքը կարող է այլընտրանք լինել ներկայումս մեթաստատիկ քաղցկեղի (մեթաստազներով քաղցկեղ) ախտորոշման մեջ օգտագործվող՝ ցավոտ բիոպսին ընթացակարգին։

Սարքը կարող է թույլ տալ բժիշկներին ճանաչել նաեւ ուռուցքային բջիջներին, որոնք ներքին օրգանները գրավելուց շատ ավելի շուտ տարածվում են արյան մեջ։ Սարքը հնարավորություն է տալիս հետազոտողներին պահպանել ուռուցքային բջիջները՝ հետագա ուսումնասիրության համար,հաղորդում է «ՌԻԱ Նովոստին։

Տվյալ սարքի հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ այն թույլ է տալիս առանձնացնել ուռուցքային բջիջներին նրանց պահպանել կենսունակ վիճակում՝ շնորհիվ հատուկ պոլիմերային «ուղղիչների» աշխատանքի, որոնք 37 աստիճան ջերմաստիճանի ներքո ձգում են անհրաժեշտ բջիջները, իսկ ջերմաստիճանի՝ մինչեւ 4 աստիճանի իջնելու դեպքում՝ բաց են թողնում դրանց։