Մոսկվայի քաղաքային դատարանը իտալական Il Pittore ռեստորանի սեփականատիրոջը՝ «Կասաբելլա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանին, որին ավելի վա առաջին ատյանի դատարանը 1 տարի 8 ամիս գաղութի էր դատապարտել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, ինչի հետեւանքով երեք աշխատակիցներ էին զոհվել: Այսպիսով, պաշտպանության բողոքարկումը բավարարվել է, հայտնում է «Վեդոմոստին»:

«Մկրտչյանը կարող է ուղղվել առանց հասարակությունից մեկուսացվելու: Նա փոխհատուցել է բոլոր տուժածների վնասը: Բացի դրանից, նա երկրորդ խմբի հաշմանդամ է, ունի երկու անչափահաս երեխա եւ տարեց ծնողներ», - դատարանում ասել է փաստաբանը: Ըստ նրա` տուժածները եւս խնդրում են Սուրեն Մկրտչյանին չզրկել ազատությունից:

Հիշեցնենք, ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել 2012թ.  հունվարի 9-ին: Գազի բալոնի պայթյունի եւ դրան հետեւած հրդեհի հետեւանքով զոհվել էին երեք աշխատակիցներ, տուժել էր 41 մարդ:

Շուտով ձեռնարկատերը ձերբակալվել էր: Քննության վարկածով` 2011թ. հունիսին Ս. Մկրտչյանն ինքնակամ Il Pittore ռեստորանին կից  շինություն էր կառուցել` դրա համար անհրաժեշտ թույլտվություն չստանալով: Ամառային խոհանոցում տեղադրել էին լրացուցիչ հարմարանք, որն աշխատում էր բաց կրակով: Կցակառույցում  տեղադրել էին նաեւ գազի երկու բալոն: