Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արեւելյան Փուլի Չարխի արվարձանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան, ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Մահապարտ ահաբեկիչն ականապատված մեքենայով բախվել է աֆղանական լոգիստիկ ընկերության շենքին, որը գտնվում է ՆԱՏՕ-ի ռազմաբազաների եւ աֆղանական մաքսատան հարեւանությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Աֆղանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ մահապարտ ահաբեկիչը գրոհել է Աֆղանստանի բանակի շարասյունը, ինչպես նաեւ պայթյուն է որոտացել օտարերկրյա ռազմակայանում:


























