ԲՀԿ-ի որոշումից տուժեցին այն շրջանակները , ովքեր հոգով, սրտով  սպասում էին, որ ԲՀԿ-ն թեկնածու կառաջադրի: Այս մասին այսօր`դեկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը եւ ավելացրեց, որ չի կարող ասել, թե ով շահեց այդ որշումից:

Խոսելով նախագահական ընտրությունների մասին` ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, թե ամենագլխավոր ինտրիգը հանգուցալուծում ստացավ, ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ թեկնածու չի առաջադրելու եւ , որեւէ մեկին չի սատարելու: «ԲՀԿ-ն քաղաքական պրակտիկայում նորամուծություն կատարեց` իրեն հռչակելով այլընտրանք: Հավանաբար նրանց որոշումը տեղավորվում էր դրա մեջ»,- ավելացրեց Խաչիկ Հարությունյանը:

Նա դժվարացավ ասել, թե ԲՀԿ-ի ձայները ում կգնան` պատճառաբանելով, որ նախագահական ընտրությունները տարբերվում են խորհրդարանական ընտրություններից: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը չի միավորվի: Հարությունյանի խոսքով,  ՕԵԿ-ը տարին կամփոփի դեկտեմբերի 22-ի համագումարում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am