ՕԵԿ-ի ռազմավարությունը այն է, որ ընտրությունից, ընտրություն ժողովրդին ներկայանում են իրենց ծրագրով եւ կատարած աշխատանքերով: Այս մասին այսօր`դեկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը եւ ավելացրեց, որ մի մասը հավատում է, մյու մասը ոչ:
Նա ընդունեց, որ այս տարիների ընթացքում կորցրել են որոշակի ընտրազանգված: Միաժամանակ նշեց, որ ՕԵԿ-ի թիկունքում հսկայածավալ աշխատանք կա կատարված:Ինչպես նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում իրենց խմբակցության պատգամավորների թիվը կավելանա:
Անդրադառնալով նախագահի ելույթին` պատգամավորն առանձնացրեց երկրի ապահովության խնդիրը: Խոսելով կոռուպցիայի մասին` նա ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը մի օր սկսել է, բայց մի օրում չի վերջանում: Խաչիկ Հարությունյանը, անդրադառնալով նախագահական ընտրություններում հավանկան թեկնածուներին, ասաց, որ կարծես, թե մարդիկ, անհատները ինքնառաջադրվում են: «Երբ լսում ենք նրանց, տեսնում ենք, որ հաղթելու մեծ հույսեր ունեն: Դա ցույց է տալիս, որ երկրում ժողովրդավարության մակարդակաը բարձրացել է»,- ավելացրեց Խաչիկ Հարությունյանը:




























