Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսված խոսկցությունը արտառոց էր թե գաղտնալսման, թե բովանդակության առումով: Այս մասին այսօր`դեկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, խոսակցությունից պարզ երեւաց, որ լուրջ հիմնախնդիրներ, պառակտումներ կան ՀԱԿ-ում: Ավելին` ստեղծված իրավիճակում անհավանական համարեց Լեւոն Տեր-Պետրոյսանի առաջադրմանը: Ինչ վերաբերում է գաղտնալսմանը, Հարությունյանն ասաց, որ այդ երեւույթին դիմակայելու կամ դրա դիմացը առնելը շատ դժվար է, քանի որ տեխնիկական հնարավորությունները սրնթաց զարգանում են: «Եթե ունենաք այֆոն, մի քանի մետրից կարող եք մարդկանց ձայնագրել: Հետեւաբար օրենսդրական լուծումներ են պետք, որ սահմանափակումներ մտցվեն այս ոլորտում»,- ավելացրեց Խաչիկ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























