Մեծ ադրոնային կոլայդերը «աշխարհի վերջի» նախաշեմին արձակուրդ է գնացել. գիտնականները դադարեցրել են նրա աշխատանքը մինչեւ 2015 թվականը: 20 ամսում Կոլայդերի մոդեռնացում տեղի կունենա, որից հետո այն կաշխատի գրեթե երկու անգամ ավելի բարձր գումարային էներգիայով:
Ծննդյան արձակուրդներից հետո կոլայդերում պրոտոնների եւ կապարի ատոմների բախման կարճ սեանս կանցկացվի, որը կտեւի 2013-ի հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 10-ը:
Մոդեռնիզացիայից հետո, 2015 թվականին, գիտնականների պնդմամբ, պրոտոնների բախումից առաջ եկող գումարային էներգիան 8 տերաէլեկտրոնվոլտից կհասնի 14 տերաէլեկտրոնվոլտի: Դա թույլ կտա մասնագետներին ավելի հաճախ բացառիկ իրադարձություններ ստանալ, ասենք տեսնել Հիգզի բոզոնը:
Մեծ ադրոնային կոլայդերի աշխատանքը դադարեցվել է «աշխարհի վերջի» (դեկտեմբերի 21-ի) նախաշեմին: Ըստ որոշ տեսությունների, աշխարհի վերջը կարող է գալ հենց Մեծ ադրոնային կոլայդերի աշխատանքի հետեւանքով: Իբր, պրոտոնների բախումից կոլայդերում կարող է սեւ անցք բացվել, որը կուլ կտա երկրագունդը:





























